Մայրենի

Երկիր, որտեղ ամեն ինչ ուրիշ էր

%d5%be%d5%beԿար չկար մի ուրիշ երկիր կար: Այդ երկրում, երբ գլուխը թափահարում են  ներքև  վերև, դա նշանակում է այո, բայց նաև նշանակում է ոչ: Մի անգամ այդ երկրի ժողովուրդը հավաքվեց և ժողով արեց իրենց երկրի հետ կապված: Նրանք ժողովին որոշեցին իրեց երկրի կանոները փոխել: Երբ նրանք կանոնը փոխեցին, մի մարդ, որը ուրիշ երկրից էր, եկավ իրենց երկիր: Շա՜տ է հավանում երկիրը, նա սկսում է երկրով զբոսնել:Հանդիպում է  մի մարդու: Այդ մարդը պատմում է, թե  ինչ  է եղել  իրենց երկրում: Մարդը զարմանում է, բայց միևնույն է նա մնում ու ապրում է այդ երկրում:

Իմ գրադարանը

«Գրքի տոն»

«Գրքի տոնի»   առթիվ, մենք դասարանով գնացել էինք դպրոցի  գրադարան, որտեղ կազմակերպել էին  գրքերի վաճառք: Ես  գնեցի Հանս Քրիստիան  Անդերսենի հեքիաթների գիրք երկրորդը և  նվեր ստացա  Խնկո  Ապոր «Գայլն ու կատուն» ,Վարդան Այգեկցու «Առյուծը, գայլը  և  աղվեսը» և  «Այրի կինը և նրա որդին» առակների գրքերը: Ես կարդացի իմ նոր  գրքերը և ձեզ եմ  ուզում ներկայացնել Անդերսնի  «Թագավորի նոր հագուստը»  հեքիաթը: Այս հեքիաթով  Անդերսենը սովորեցնում է մարդկանց,  որ առանց վախենալու ասեն ինչ տեսնում են ,թե չէ վատ իրավիճակի մեջ կընկնեն:  Բոլորը գովում էին թագավորի հագուստները,  բայց տեսնում էին,որ թագավորը մերկ է: Նրանք վախենում էին ասել ճշմարտությունը, որ իրենց հիմար չհամարեին և պաշտոնից չզրկվեին: Բայց մի փոքրիկ երեխա գոռաց, որ թագավորը  մերկ է: Բոլորը նրա հետ համաձայնեցին, բացի թագավորից: Երեխան ոչ պաշտոն ուներ, որ կորցներ, ոչ էլ վախենում էր իրեն հիմար անվանեին:

Մայրենի

Ձախորդ Փանոսը

Մի  անգամ Փանոսը տկլոր արթնանում է  անտառի  խորքում: Սկսվում է հորդառատ անձրև  և որպեսզի  չմրսի, Փանոսն ինքն իր համար խոտից  հագուստ է կարում  և հագնում:  Մի օր էլ  Փանոսը որոշում է  մշտապես  ապրել  անտառում: Դու մի ասի, այդ  անտառում  մի գեղեցկուհի է  ապրելիս լինում:  Փանոսը հանդիպում է գեղեցկուհուն և  սիրահարվում նրան, աղջիկը  նույնպես  սիրահարվում Փանոսին :  Շուտով նրանք ամուսնանում են  և ապրում  անտառում` ուրախ և եջանիկ, իսկ Փանոսի կինը մնում է Փանոսին սպասելով: %d5%b8%d5%b8

Մայրենի

Երկիր, որտեղ ամեն ինչ արգելվում է

%d5%b3%d5%b3

Լինում   է, չի լինում մի  երկիր է լինում:  Մի օր այդ  երկրի թագավորը  հայտարարում է ,  որ  սրանից հետո  իրենց  երկրում   ամեն  ինչ  արգելվում է:  Ոչ մեկին  չի կարելի երգել, պարել  և նույնիսկ  սովորել: Մի անգամ  մի փոքրիկ  երեխա  իր հայրիկի հետ գնում է  թագավորի  մոտ  գանգատի:  Գնում են, գնում  ու հասնում թագավորի  պալատ: Ներս են մտնում  և  թագավորին ասում.   

-Թագավոր ապրած կենա, խնդրում ենք  լսեք մեզ: Մենք ուզում ենք, որ դուք փոխեք  կանոները: Ասում են, ասում  են , այնքան են ասում, որ թագավորը վեջապես փոխում է կարգն  ու կանոները: Բոլորը ուրախանում են ու ապրում են երջանիկ:

 

Ուսումնական ճամփորդություն

Փոքրիկ Իշխանը

9

Մենք  դասարանով    գնացել էինք  Ստանիսլավսկու անվան  ռուսական  թատրոն` դիտելու   Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ներկայացումը:  Ինձ  շատ դուր  եկավ  այն   պահը, երբ  իշախանիկի  ծաղիկը ծաղկեց:Դերասանները շատ  լավ էին  խաղում,  կարծես ամեն ինչ  իրական լիներ:  Ինձ թվում  էր, որ ես  մտել եմ  այդ  աշխարհները և Փոքրիկ իշխանի հետ  ճամփորդում եմ  աշխարհից  աշխարհ :  Ես  առաջարկում  եմ   բոլորին   կարդալ  ստեղծագործությունը  կամ  գնալ դիտելու   Փոքրիկ իշխանի  ներկայացումը:

 

Մայրենի · Uncategorized

Մկների Ժողովը

Համարձակ  Չամբոն

Իմ սիրած  մուկը  Չամբոն  է :

Նա  պատրաստ  էր  զանգը   միայնակ   կախել   կատվի  վզից :   Բայց  մյուս   մկները   վախկոտ  էին,   նրան  չօգնեցին : 

Չամբոն  էլ   նեղացավ ու  մկստանից  հեռացավ:  Չամբոն  շատ բարի  մուկ  էր : Նա  շատ էր  խղճում  իր  սոված  ցեղակիցներին :  Ու  մի  օր  էլ  վեր  կացավ  վերցրեց  զանգը ու  կախեց  կատվի վզից :  Հիմա,  երբ  կատուն  մառան  է   մտնում ,   զանգը  զնգում  է, մկները  փախչում են :

Ապրի  իմ  հերոս   Չամբոն   փրկեց  իր  ընկերներին :%d5%b4%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be