Հայրենագիտություն · Ուսումնական ճամփորդություն · Տեխնոլոգիա-Կերպարվեստ

Քայլարշավ Թումանյանի այգուց մինչև Մանկական երկաթուղի

Մենք 4-րդ դասարանցիներով քայլեցինք Թումանյանի այգուց, մինչև Մանկական երկաթուղի, 3կմ: Սկզբում ավտոբուսով գնացինք Թումանյանի այգի: Թումանյանի այգուց վազեցինք մինչև Կիևյան կամուրջի մոտ, անցանք նրա տակով հանգստացանք և շարունակեցինք վազել: Հետո քայլեցինք դեպի Մանկական երկաթուղի: Մենք քայլում էինք Հրազդան գետի հոսքի ուղղությամբ: Ճանապարհին անընդհատ երևում էր Հրազդանի կիրճը: Կային տեղեր, որտեղ կիրճն աստիճանաձև էր: Տեսանք մի նավ-ռեստորան, արջերի քանդակ, բույսեր և այլն: Կային գեղեցիկ ուռենիներ, որոնք ոսկու նման գեղեցիկ էին: Նաև մի առվակ էր թափվում կիրճի մեջ: Մանկական երկաթուղի հասնելուց առաջ տեսանք անհավասար ժայռեր: Նրանցով կարող եք համոզվել, որ այդտեղ հրաբուխներ են եղել:

 

 

Այդպես մենք հասանք Մանկական երկաթուղի: Մանկական երկաթուղում մենք ծանոթացանք մի շան հետ: Հետո անցանք բավականին մութ թունելով, որտեղ պատերին ինչ ասես նկարված էր: Մեր դասընկեր Միքաելը այնպես մեզ ծիծաղեցրեց, որ մենք քիչ էր մնում ընկնեինք: Այնքան լավ էր, այնքան հավանեցի, մեր զբոսանքը:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s