Գրականություն

Վահագն

ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ

(Գրաբար)

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք:

(Աշխարհաբար)

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,

Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.
Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ:

Անվան ստուգողաբանություն

Վահագն-կրակ տարածող 
Վահագն-«ամենագո կրակ»


Վահագն անուն կրող մարդիկ շատ ակտիվ են ,եռանդուն , կենսուրախ…համառ ու «անսանձելի » …անկոտրում է նրանց ոգու ամրությունը… )))) դժվարություններ առջև չեն ընկրկում…չեն տրտրջում ,չեն դժգոհում ….իրենց պահում են տղամարդավարի…պարզապես հաղթահարում են դրանք…
«Վահագնը» թույլ կողմեր չունի…կատեգորիկ է ու իմպուլսիվ…ունի առաջնորդական հատկություններ…նրա խոսքն «անցնում է» ..))) նա միշտ ազնիվ է…ընտանիքը նրա համար առաջին տեղում է…կամուսնանա միայն այն դեպքում ,երբ լիովին կհամոզվի ,որ ընտրյալը վստահելի անձնավորություն է ..
.


Վահագն
(պոեմ)

 

Վահագն
Փրկությանդ արեւ՝ Վահագնին տեսար…
Հ. Հովհաննիսյան
Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: – Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու… Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ –
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի…
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր –
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…

Ստեղծագործական Աշխատանք · Գրականություն

Մարդը պատերազմի մեջ

Հիմա շատ վատ ժամանակահատված է, բոլորը լացում են և կռվում: Պատերազմ, ամենա վատ բանը որ գոյություն ունի: Ես ունեմ բարեկամներ որոնք հիմա ցավորք պատերազմի դաշտում են: Երբ քո հարազատը պատերազմի մեջ է դու ավելի ես անհանգստանում, քան երբ դու ես պատերազմի մեջ: Պատերազմին մասնակցողները համարվում են ազգային հերոսներ, քանի որ նրանք պաշտպանում են իրենց երկիրը թշնամու հարցակումից: Հիմա Ադրբեջանը ուզում է գրավել Արցախը, բայց իհարկե մենք թույլ չենք տա քանի որ Արցախը մերն է և միշտ մերն է լինելու: Մենք բոլորս հպարտենք մեզնով երբ մասնակցում ենք պատերազմին մեր հայրենի հողերը պաշտպանելու համար, և մնացած բոլորը նույնպես հպարտանում են բոլոր պատերազմին մասնակցողներով:

Գրականություն

Ստեփան Զորյան «Ջրհորի մոտ»

Հոկտեմբերի 23 — Կարդալ Ստեփան Զորյանի «Ջրհորի մոտ» պատմվածքը: Որն է պատմվածքի ամենասուր միտքը:
Ինձ թվում է պատմվածքի իմաստը այն էր, որ պատերազմը դա լավ բան չէ և անգամ պատերազմի ժամանակ մարդիկ կարող են իրար հարազատ դառնալ:
Բայց նաև շատ հուզեց որ վարժապետ՝ Վասլիլիյ Վասիլիչին անարդար սպանեցին:

Գրել ստեղծագործական աշխատանք «Մարդը պատերազմի մեջ»:
Իմ գրածը

Ստեփան Զորյան «Ջրհորի մոտ»

   Էս, ինչ որ պատմում եմ – Ավստրու կողմն էր: Շաբթիցավելի` առավոտ, իրիկուն կռվում էինք: Ցերեկըհանգստանում էինք շոգի պատճառով— առավոտ, իրիկունկրակում… Մին ավստրիացիք էին առաջ գալի, մին մենք էինքվրա տալի, բայց միշտ էնպես էր ըլում, որ մնում էինք էլի մերտեղերում, մեր հին դիրքում: Բա՜ց, դուրան տեղ էր. հերիք էրգլուխներս բարձրացնեինք` իրար տեսնում էինք, իսկդորբինով հո ոնց առաջիդ: Մեր ու ավստրացոց արանքին մի տուն կար միայն, մի մեծ տուն, երկուհարկանի, կտուրը երկաթած: “Կալվածատիրոջ տունն է”, ասում էին. նրա դաչան էր, ինչ… Առաջին էլպարտեզ կար, սիրուն ճաղավոր պարիսպներով: Էնքան մոտիկ էր, որ ամեն ինչ տեսնում էինք: Դրա մոտէլ ջրհոր կար` երկար փետով (էն, որ ռուսները ժուրավլ են ասում): Ինչքա՜ն էինք ծիծաղում էդ փետիվրա… Էդտեղ` կռվից ամեն բան` տունը, ծառերը, ախպեր, կուչ են եկել, կարծես ուզում են թաքնվել, բայց էդ փետը — էդ ժուրավլը` մեն—մենակ տնկվել է դաշտի մեջ ու դունչը մեկնել երկինք: “Աղոթում է”, — ասում էին տղերքը: “Չէ, մեզանից խռովել է, գանգատ է անում աստծուն”: Մի քանիսն էլ թե` “Մեզբանի տեղ չի դնում. ինչքան ուզում եք կրակեցեք, ինձ բան չեք անի, ասում է”: Ու մենք կրակում ենքմին—մին էլ հանաքով նշան էինք բռնում, բայց նրա համար` հե՛չ… Ու էսպես շաբաթից ավելի… կրակումենք, կրակում, բայց արևը բարձրանում էր թե չէ` կրակոցը երկու կողմից էլ դադարում էր:Կռիվը` կռիվ, էդ արևն էլ մի կողմից էր նեղում մեզ: Բաց դաշտ, ամառվա շոգ օր… ջուր էլ չկա: Միբոչկա ջուրը, խնայելով խմում ենք, երկու օր. օրական մի բակլաշկա` ոնց որ ուղտին գդալով ջրես… Միօր էլ, ըհը՛, ջուր չկա… բոչկեն էլ է հատել, բակլաշկաներն էլ… Ծարավից տղերանց բերանը բաց էրմնացել հավի պես… Լեզուներս կպել, չորացել է… Գիտեք էլի, երբ մարդ ծարավ է, ոնց է ըլնում…”Այ, մի քիչ ջուր հա՜” ասում ենք իրար:
    Բայց ո՞րտեղից… Բոչկեն գնացել էր ու մի օր էր չկար: Բռնվե՞լ էր, ձի՞ն էր ընկել, ի՞նչ էր պատահել, չկա՛ր… Մեր բախտից ավստրացիք էլ չեն շարժվում, թե չէ մի հա՛յ անեին` իրենց գերի էինք… Էնպեսէինք թուլացել: Մենակ մենք չենք էդպես, մեր վաշտապետն էլ պակաս չի մեզնից: Տեսնում ենք շուտ—շուտ ավստրացոց կողմն է նայում, պռոշները չպպցնում է ու` “չորտ վազմի, — ասում է, — ե՞րբ պիտիջուր բերեն”:Դա բեղերը նոր ծլած տղա էր, ռուս ստուդենտ, բերել էին աֆիցեր: Լավ տղա էր, հասկացող, հանաքչի.իրան էլ Վասիլի Վլասիչ էին ասում: Դա նայեց, նայեց ավստրացոց կողմը, մին էլ թե` “չորտ վազմի, գոնեէս ջրհորը մոտիկ ըլեր”… Մենք էլ նայում ենք ջրհորին ու զարմանում, որ ջուրն էսքան մոտիկ է ուանկարելի հեռու: Ծարավ մարդիկ ու ջրհո՜ր… Նայում ենք ոնց որ սովածը հացին:—Բա ջուրն էսքան մոտիկ ըլի ու մենք էսպես ծարա՜վ, — ասում է տղաներից մինը:—Էդ ասի է՜, — տնքում են տղերքը:Իսկ մեր վաշտապետը պռոշները չպպացնում է ու շարունակ` “Չորտ վազմի, չորտ վազմի…”;Տեսնում ենք, խեղճը ինքն էլ է տանջվում ծարավից: Խոսում ենք, մին էլ տղաներից մինը թե`—Այ, մեկը ըլներ էդ ջրհորից ջուր բերեր հա՜…Էդքան հերիք էր արդեն: Ամեն կողմից վրա տվին: Ասում են ու իրար նայում: Ասում են ու վաշտապետիննայում:—Եկեք մեզնից մինը թող գնա:—Գժվե՛լ եք, ինչ է. նրանք էնտեղ նստած (այսինքն ավստրացիք), ասում են, ճանճ էլ գա կտեսնեն:Մին էլ թե`—Եկեք փորձենք:—Այ տղերք, ձեռը վեր կալեք, ասում են, շանսատակ կանեն:Մի քանիսը թե` փորձենք, մի քանիսը` թե թարկը տվեք:Վերջը թե` անպատճառ, ինչ էլ ուզում է ըլի — պետք է գնանք:Բայց ո՞վ գնա, ո՞վ չգնա, թե` եկեք վիճակ գցենք. երեսուն—քառասուն թուղթ փաթաթեցին ու լցրին միփափախ:—Դե՛հ, հանեցե՛ք…Հանեց սա, հանեց նա, — մի ութը, ինը մարդ, վրա տասը, տերդ խնդա Բաղդասար, վիճակն ընկավ ինձ:”Դե, գնա հիմի, — ասում եմ ինքս ինձ, — ա՛յ քեզ օյին. երկու տարի ազատվեցիր կրակից, հիմի արի ջրիճամփին մեռի. էսպես էլ սարսաղություն…”: Բայց ընկերական բան է, ինչ պիտի անես, ընկել ես – պիտիկատարես:—Դե, արի՛ գնա, արի գնա, — ասում են:Իսկ ես ժաժ չեմ գալիս. դեռ կարծում եմ հանաք է: Թուղթը ձեռիս շուռ եմ տալիս դեսուդեն: Տղերքն էլկարծում են վախենում եմ:—Չլի՞ վախենում ես…Նամուսս չվերցրեց:—Կատոլին թել կապեցեք գնամ.— ասում եմ:Էստեղ թէ` Վասիլի Վլասիչին ասենք – նոր (այսինքն վաշտապետին): Վասիլի Վլասիչը ակոպի մի ծերումնստած` պապիրոս էր շինում: Երկու տղա մոտեցան թե`—Թույլ տվեք, վաշե բլագորոդիյե, գնանք ջրհորից ջուր բերենք…—Ո՞ր ջրհորից, — ասում է:Տղերքը ցույց տվին մեր առաջին ջրհորը:Վաշտապետը բարկացավ:—Գժվե՞լ եք, ի՞նչ է, — ասում է, — ինչպես կարելի է, չէ՞ որ իսկույն կսպանեն: Նիկակ նիլզյա՛…Տղերքը թե`—Վաշե բլագորոդիյե, դուք թողեք միայն, ոչինչ էլ չի լինի: Էսպես կանենք, որ չտեսնեն:—Բայց ո՞վ է գնում, — ասում է:Թե` Բաղդասարը: Այսինքն` ես:Վաշտապետը մի քիչ չեմ ու չում արավ: “Ափսոս է տղեն” ասում է: Բայց վերջը տեսավ շատ են խնդրում, ծարավից մեռնում են, ճար չկա, ինքն էլ ծարավ` թողեց: Կանչեց ինձ իրա մոտ ու խրատեց:—Բայց էնպես գնա, — ասում է, — որ չտեսնեն հա՜… Կարո՞ղ ես…—Կաշխատեմ, — ասում եմ:Տղերքն ուրախացան: Կատոլը բերին, կտոր—կտոր թելեր իրար արին` ունկը կապեցին ու տվին ինձ:—Դե՛, քեզ տեսնենք:—Բարի ճանապարհ…—Հաջողությո՛ւն…Թելը դրի կատոլի մեջ, կատոլը ձեռս առա, սողալով անցա ակոպի թումբը` ու` չոքե—չոք, չոքե—չոք…Գնում եմ փորս գետնին քսելով, գնում եմ ծիտ տեսած կատվի պես: Փորսող եմ տալիս խոտերի միջով, ուկատոլը միշտ աջ ձեռքիս, գլխիս առաջ բռնած, որ եթե կրակեն էլ` կատոլին դիպչի… Միամի՜տ մարդ.կարծում էի կատոլից հետո ինձ չի դիպչի, կամ հենց եկած գնդակը կատոլի վրա է գալիս… Էսպես է.վախից խոտի շվաքումն էլ կպահվես… Գնում եմ, ու մի կողմից վախենում եմ, մի կողմից էլ ուզում եմանպատճառ գնալ, գնալ ի՛նչ էլ լինի: Անունի, պատվի խնդիր է:”Եթե ճակատիս գրած է, որ մեռնելու եմ էսպես տեղ, էսպես բանի համար, թող մեռնեմ, — ասում եմ, —ոչինչ, , , “:Մտածում եմ ու գնում. գնում եմ ու մտածում: Լավ է, կանաչ է. գնալու ժամանակ էնքան էլ չեմ երևում: Կանաչը էսպես մի թզից ավելի է: Էս կանաչները տափակացնելով սողում եմ… Արևն էլ վերևից էնպես էվառում, որ տերդ խնդա… Էնքան շոգից չեմ նեղվում, ինչքան քրտինքից… Քրտինքը ծլլում է երեսիցս, թափվել է ականջներիս ետևը… ուզում եմ սրբեմ` ձեռ կբարձրանա՜… Սիրտս խնոցու պես գցում էփորումս: Բայց գնում եմ էլի, գնո՜ւմ.— ավստրացիք դեռ չեն տեսնում… Շուտով հոգնեցի, փռվեցիկանաչների վրա… Հանգստացա ու նորից… Գնում եմ – էլի չեն տեսնում… Մի երկու անգամ նայեցիմերոնց կողմը. տեսնեմ` ետևիցս ծիկրակում են թաքուն, իսկ ավստրացիք – հե՜չ… ժաժ չեն գալիս. չենտեսնում… Էսպես, ախպերս, որ դուք եք, չոքեչոք սողալով հասա ջրհորին: Հասա ու մնացի քարիշվաքում: Բերանս էնպես է չորացել, որ թվում է` լեզուս կապ է ընկել… առաջ հլա էս քարի շվաքում միլավ շունչ քաշեցի, հանգստացա…. Նայեցի` ավստրացիք էլի չեն տեսնում: Լավ… ո՜նց ջուր հանեմ…Ջրհորի բերանը բարձր է: Մի արշինի չափ: Բարձրանամ թե չէ` տեսնելու են, որ տեսնեն թե չէ` կրակելուեն:Տերդ խնդա՜ Բաղդասար… Փորձեցի պառկած կատոլը կոխել ջրհորը – չեղավ: Ճար չկար, պիտիբարձրանայի…. մտածում եմ, մտածում ու չեմ իմանում, ի՛նչ անեմ: Վերջը, կեցցե՛ս Բաղդասար. մի բանմիտս ընկավ. աղլուխս: Լավ է` մոտս էր. հանեցի ու կանգնեցի: Կանգնեցի ու թափ տվի դեպիավստրացիք: Ավստրացիք իրարով անցան, գլուխները հանեցին ակոպից ու նայում են ինձ: Ես էլսպիտակ աղլուխս թափ եմ տալիս, որ չկրակեն… Մի կողմից թափ եմ տալիս, մի կողմից էլ կատոլըկախում են հորը. էդ որ տեսան` ավստրացիքս հրացանները բռնեցին: Ես աղլուխս թափ տալով մի քանիանգամ ձեռքս բերանս տարա… Ուզում եմ հասկացնել, որ ջուր եմ տանում, ծարավ ենք…Հասկացա՞ն, ի՛նչ էր – էլ չկրակեցին…Աչքերս նրանց կողմը` կատոլը կախ արի… Հիմի էլ արի տես, թոկը կարճ է, ջրին չի հասնում… Ի՞նչանեմ: Վերցրի գոտիկս կապեցի թոկի ծերի, հասավ: Ջուրը հանեցի, հանեցի ու նորից աղլուխս նրանցկողմը թափ տալով, կատոլն առած վազում եմ: Ո՜նց եմ վազում. ձի գցես` չես հասնի: Ես վազում եմ, իսկավստրացիք ետևիցս ծիծաղում են: Էդ ես հետո իմացա. տղերքը դուրբինով նայել էին, պատմեցին:Դեռ կես ճամփին եմ, — մերոնք “ուռա՜” կանչեցին:—Մալադե՛ց Բաղդասար, մալադե՛ց Բաղդասար: Հասա ու տղերանց հետ ինքս ծիծաղում եմ իմ արածիվրա…Բայց էդ ոչինչ: Դու էս ասա, թե մի կատոլ ջուրը քանի՞ մարդու ծարավ կկոտրի: Մի քանիսը խմեցին –հատավ: Մնացածներն էլ մնացին ծարավ: Դե, գիտեք, ծարավ մարդու մոտ ջուր են խմում` ավելի էծարավում: Ջուրը ամենից առաջ տվինք, իհարկե, մեր վաշտապետին, հետո ո՛վ ավելի ծարավ էր:Տղերքը թե` արի՛ Բաղդասար, մեկ էլ գնա… Խնդրում են, աղաչում:Մտածում եմ` գնա՞մ, չգնա՞մ: Ամեն անգամ պապը գաթա չի ուտի: Ավստրացիք են, քեռուս տվերքը չեն.մի անգամ թողին – լա՛վ, երկրորդ անգա՞մ… Մտածեցի ու ասի` արի մեկ էլ գնամ, ինչ կլի` կլի՛… Էդպեսժամանակ մարդ հարբածի պես է ըլում: Շաշի պես հավեսի էի ընկել…Էս անգամ վերցրի երկու կատոլ: Էլ ոչ թե սողում եմ առաջվա պես, կամ չոքե—չոք եմ գնում, այլկանգնած: Աղլուխս թափ եմ տալիս ու առաջ գնում: Ավստրացիք էլ նայում են: Կարծես սպասում են, թեմի բան պըտի ասեմ: Հասնում եմ ջրհորին, նորից մի քանի անգամ ձեռս բերանս եմ տանում, աղլուխսշարժում եմ ու կատոլը կախում: Ավստրացիքս էլի նայում են: Առաջվա պես էլի` ոչի՜նչ… Բան չենասում…Կատոլները լցրի ու ե՛տ աղլուխս թափ տալով բերի: Նոր տեղ էի հասել, մին էլ տղերքը թե`—Հրե՛ մի ավստրացի է գալի:Ես դառնամ` դրուստ: Մի ավստրացի շոր թափ տալով` գալիս է: Եկավ, եկավ ու – ըհը` — տեսնենք միանամ էլ ձեռին: Մերոնք թե`—Ջրի է գալի…Դրուստ որ: Եկավ ջրհորի մոտ կանգնեց ու ձեռի շորը թափ տվեց մեր կողմը: Մերոնք թե`—Այ տղա նրանք էլ են ծարավ էլել…Ու թե դուք ժաժ եք եկել էնտեղ, մերոնք էլ էնպես: Բան չարին: Ավստրացիս կռացավ, ջուր հանեց ուտարավ: Էդ որ մերոնք տեսան, սիրտ առան: Թե` տղերք, եկեք մեկ—մեկ գնանք ջուր բերենք: Բաղդասարը հո փոդրաթ չի արել… Ինչպես ասի – տղերանց մեծ մասը ծարավ էր դեռ: Էդ խոսքի վրաբոլորը թե`—Գնա՛նք:Վաշտապետին ասին: Էլի մի քիչ չեմ ու չում արավ, բայց թողեց: Տղերքը գնացին: Առաջ մեկ—մեկ, հետո` երկու—երկու… Էդ որ ավստրացիք տեսան` իրանք էլ եկան: Մենք գնացինք, նրանք եկան, մենքգնացինք, նրանք եկան, ու մին էլ տեսանք մեր զինվորների կեսը հրես ջրհորի գլխին: Մենք ուավստրացիք խառնվել ենք իրար: Խոսում ենք, բայց իրար չենք հասկանում: Հասկանում ենքնշաններով: Մենք ասում ենք` “Վադա խորոշ”: Նրանք էլ` “գո՛ւթ, գո՛ւթ”… Էդպես խոսում ենք, ջուր ենքհանում, խմում, իրար հյուրասիրում ու ծիծաղում… Ես մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչի՞ էինքծիծաղում… Էնքանը գիտեմ, որ ուրախ էինք, շա՛տ էինք ուրախ… մինչև անգամ, երբ ջրից կշտացանք, սկսեցինք երես, ձեռներ լվանալ: Հետո ջրհորի էդ ժուրավլը կռացրինք, բարձրացրինք… Ինչպես երևումէր` երկար ժամանակ չէր բանել – ճռում էր, ճռճռում ու էնպես ձեներ հանում, ոնց որ հարյուր տարվահիվանդ: Դրա ճռճռոցի վրա ծիծաղում ենք, հանաքներ անում… Ավստրացիք էլի ինչ—որ բան ենհարցնում` չենք հասկանում: Նրանք “գո՛ւթ—գո՛ւթ”, մենք “խարաշո՛, խարաշո՛”: Նրանք մեզ հացիկտորներ են տալիս, մենք նրանց պապիրոս: Ու էլի իրար ենք անցնում ու ժպտում:Չգիտեմ, ինչքան ժամանակ էր անցել – մի րոպե թե մի ժամ – մին էլ տեսնենք մեր դիրքերից ձեն են տալի.—Ռեբյատա՜…Ոնց ենք վազում` էլ դու պրծար: Ետ եկանք: Վաշտապետը ծիծաղում է:—Հը՞, կշտացաք, — ասում է:Մենք գլխով ենք անում:—Դա, վաշե բլագարոդիյե:—Իսկ ավստրացոց հետ ի՞նչ էիք անում, — հարցնում է:—Ոչինչ, — ասում ենք, — նրանց լեզուն չենք հասկանում:Նա գլուխն օրորում ու բեղի տակ ծիծաղում է: Հետո թե`—Լավ չի՞, — ասում է, — երբ մարդիկ էսպես մոտիկ բարեկամ են իրար:Նրա էս խոսքերի միտքը էդ ժամանակ լավ չհասկացա, բաց տղերանց հետ էլի գլխով արի:—Իհարկե, վաշե բլագարոդիյե…Էլ չխոսեց: Մենք էլ ծարավներս կոտրած, հանգստացանք: Նստել ու խոսում ենք, թե` ո՛նց պատահեց էսբանը, ո՛նց էլավ, որ ավստրացիք մեզ մոտ թողին ջրհորին: Մի քանիսը թե` “իրենք էլ ծարավ էին` դրահամար…”:Խոսում ենք մեզ համար, մին էլ` իրիկնապահին մի հրաման, թե պետք է առաջ գնանք, պետք է կրակել, կրակե՜լ… Արի տես, որ տղերանցից ոչ մինը սիրտ չի անում կրակելու: Ձեռներիս չի բռնում, հասկանո՞ւմեք: Քիչ առաջ իրար հետ ասում, ծիծաղում էինք, հիմի…. չի ըլնում: Վերջը մեզ զոռ արինք. կրակումենք, բայց վա՛յ էն կրակելուն… Մարդուն որ չես տեսել` ուրիշ բան է. կկրակես, կքշես` գնա, բայց որտեսել ես, հետը խոսել, էն էլ մի երկու ժամ առաջ – ուրի՛շ է: Չի ըլում… Կրակում ենք, բայց էնպես: Գցումենք օդի մեջ, գնում է… Կրակեցինք, կրակեցինք, բայց էլի էն, էլի էն: Առավոտը մենք մեր դիրքերումէինք, ավստրացիք իրենց: Բայց արի տես, թե բանից ի՞նչ դուրս եկավ: Մի օր անց` մեր վաշտապետինկանչեցին տարան: Նրանցից ետը մեր կապիտանը, նրա հետ էլ մի ուրիշ պարուչիկ եկան մեզ մոտ` խոսեցին: Կապիտանը, չոր, երկար մարդ էր` սարդ բնավորության տեր: Զինվոր տեսներ թե չէ` նկատողություն. “Ինչո՞ւ է գլխարկդ ծուռ”. “Ինչո՞ւ լավ չբարևեցիր”, “Ինչո՞ւ շորերդ, շինելդ լավ չեսկոճկել” ու էսպես բաներ: Եկավ սա ու սկսեց, թե՛ դուք, ասում է, եկել եք թշնամու դեմ կռվելու, պետք էկռվեք, ասում է, ինչպես կարգն է: Մի հավատաք, ասում է, էն մարդկանց, որ ձեզ կասեն, թե, ավստրացիք մեր բարեկամներն են: Սո՛ւտ է, ասում է, էդ բոլոր մարդիկ ստախոս են, դրանք հայրենիքիդավաճաններ են…”: Խոսեց, խոսեց ու վերջն էլ թե`”Ձեր վաշտապետը սրանից եդը սա կլինի”:Այսինքն` հետը եկած պարուչիկը: Խոսեց ու գնաց: Իսկ մեր վաշտապե՞տը` Վասիլի Վլասի՞չը: Ո՞ւրտարան, ի՞նչ եղավ… Հարց ու փորձ, հարց ու փորձ – վերջը իմացանք, որ սպանել են… Մնացինքզարմացած, թե ինչո՞ւ: Նրանից էլ լավ մա՛րդ… Բոլորիս դրության մեջ մտնում էր, երբ մի բան էինքխնդրում` “չէ” չկար: Հիվանդ ժամանակներս գալիս էր մեզ տես, վիրավորված զինվորներին տանելուժամանակ համբուրում էր, հետո նամակներ էր գրում, սիրտ տալի (էդպես մի նամակ էլ ես եմ ստացել): Իսկ մնացածի հետ` ոնց որ ախպեր կգար ձեռը մեջքներիս կխփեր, կհարցներ` ո՞նց ենք, ի՞նչ ենք… Ուէն բաների համար սիրում էինք նրան… Բայց արի տես, որ “վատ մարդ” է եղել, ասում է: “Վատը” ո՞րնէ, ի՞նչ է արել: Էլի հարց ու փորձ, հարց ու փորձ – վերջը, իմացանք` մեղքը է՛ն է, որ թույլ է տվել, ասումէ, իրա զինվորներին թշնամու զինվորների հետ խոսելու և չի թողել թշնամու վրա կրակեն… Էդ որիմացանք` կատաղեցինք: Էդքան էլ սո՜ւտ… Չէ՞ որ մարդը, ասում ենք, էդ բոլորն արավ, որ ծարավչմեռնենք: Էլ ինչո՞ւ է էդ սուտը: Խոսում ենք, բայց սրտներս էրվում է: Մտածում ենք, որ մարդը մերպատճառով սպանվեց: Մտածում ենք, բայց ամեն մեկիս սրտին կարծես մի քար է ընկել… Մի օր էլ հինգ—վեց հոգի խոսում ենք էսպես, զարմանում, զայրանում, թե էդպես մի բան… Տղաներից մեկը վեր կալավթե` “Էդ բոլորը մեր կապիտանի գործն է”: Մթամ սպանելու պատճառը նա է եղել: Մտածում ենք –դրուստ որ – բոլորը նրա գործն է: Կարող էր, չէ՞ ձեն չհանել, իմացածը ուրիշների` մեծերի – ականջըչգցել, եթե դրուստ էլ ըլներ էն, ինչ ասում էին: Ուր մնաց որ` սուտ… Մեր մեջ կային ռուս, խախոլ, հայ, վրացի, լատիշ: Բոլորն էլ հավասար ցավում են. “Խե՜ղճ մարդ”… “Խե՜ղճ Վասիլի Վլասիչ”… Ցավում ենքու չենք իմանում ի՛նչ անենք… Մի օր էլ էսպես հինգ—վեց հոգով խոսում ենք, մեր ռուսը – Պավլուշա էինքասում – վեր կացավ թե` “դրան էլ, ասում է, նրա օրը պիտի գցել”: Վրացի Դաթիկոն էլ է՛ն կողմից. “Ուղիղ է, ասում է, պե՛տք է…”:Անցավ մի շաբաթ, ավստրացիք առաջ եկան, նորից ետ գնացին, ու էս անգամ, երբ ետ գնացին` մենքմեր դիրքերը հասցրեցինք ջրհորին: Ու հենց էդտեղ մի գիշեր, երբ կապիտանը, ամեն անգամվա պես, եկել էր պրավերկի, մեր տղերքը, կրակոցի ժամանակ, ևս—ևս արին դրան…Ու երբ առավոտը դրա մարմինը գտան ջրհորի մոտ, բոլորն էլ կարծեցին, որ անցնելու ժամանակավստրացիք են խփել:Էդպես էլ գրեցին գազեթներում…

Գրականություն

Հայկ և Բել

Անուների Ստուգաբանությունը

Բել – Աստված Տիրակալ – Եսասեր, ինքնահավատ, գեղեցիկ

Հայկ – հայկ. մեր ազգի նահապետի հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում է իբրեվ <հսկա>, քանի որ նա հաղթեց ամեհի Բելին, ով Նեռի խորհուրդն էր կրում, քանզի նա ապստամբել էր Աստծո դեմ ու Բաբելոնի աշտարակաշինություն էր ձեռնարկել:

Հայկի սերունդ

Հայկը եղել է քաջ, աշխատասեր, ստեղծագործ և Հայկի սերդում պետք է մարդիկ այդ հատկանիշները ունենան։

Իմ կարծիքով ես Հայկի Սերունդից եմ և իմ ընտանիքը առավել ևս: Իմ ընտանիքը շատ աշխատասեր է և ստեղծագործ ինչպես նաև ես: Ես հպարտանում եմ իմ ընտանիքով, բարեկամներով և հաստատ կարող եմ ասել որ նրանք Հայկի սերունդից են: Իմ քաջ հորեղբայր՝ Վահագն Ասատրյանը որը մասնակեց կռվին և մահացավ դառնալով հայաստանի ազգային հերոս, իմ Գևորգ հորեղբայրը որը գնաց վիրավորներին բուժելու, իմ Խորեն հորեղբայրը որը հիմա կռվում է և այլ իմ հերոս բարեկամները: Մենք բոլորս Հայկի սերնդիցենք և հպարտենք մեզնով:

Հանրահաշիվ

Առաջադրանքներ


1) Ո՞ր միանդամներն անվանում նման:

    Ինչպե՞ս են գումարում, հանում նման միանդամները:

2) Տրված միանդամների մեջ գտեք նմանները

ա) 2a3b;  3a4b2; 4a3b;  80a4b2; a3b;  -a4b2;  a;  -c;  6px; 6a4b2; -5px

բ)  0a2b3; -3a3b2; 0ab; 12a2b3; 2a3b2

3) Գտեք նման միանդամների գումարին հավասար միանդամը

ա) 3m+5m=8m  , 2x+9x=11x , 4a-3a+5a= , 2b+(-3a)+4b+8a=6b+5a

բ)  15a2b+14a2b+7a2b =

գ)  25b2c3+(-27)b2c3+7b2c3

4) Գտեք նման միանդամների տարբերությանը հավասար միանդամը

ա) a-3a=-2a

բ) 10b-18b=-8b

գ) 3bc-17bcc

դ) mk-3mk

ե) 4b2c-12b2c

զ) 18a3b5-9a3b5

5) Կատարեք նման անդամների միացում

ա) 6a8b2+7a8b2+(-2)a8b2

բ) 0c2e5+4c2e5-16c2e5

Լրացուցիչ 

6) Գտեք նման միանդամների գումարին հավասար միանդամը.

ա)  3b+b+b

բ) 32xyz2-44xyz2-12xyz2

գ)  4ab+ab+23ab:

7) Կատարեք նման անդամների միացում.

ա) 6,46a4k+2,14a4k-8,6a4k

բ) 7,14ax2+4,36ax2-12,8ax2

8) Տրված են կատարյալ տեսքի միանդամներ. որոշեք նրանց գործակիցները և աստիճանը

9) Գրառեք


ա․ a*b^2  ,
բ․a^3*2b=2a^3b
գ․2a *b^2
դ․a^2+b^2
ե․(a+b)^2
զ․a^2*b^2  է․a^3 +b^3
ը․b* a^3

Պատմություն

Կոնֆլիկտ – Կոնֆլիկտի լուծման տարբերակներ

Կոնֆլիկտները մարդկային հարաբերությունների մեջ բացասական էմոցիաներ առաջացնող ամենահաճախ հանդիպող երևույթներն են:Կան երկու տեսակի կոնֆլիկտներ՝ ներանձնային և միջանձնային: Ներանձնային կոնֆլիկտներում ներկայեն տեսակետները և ցանկությունները, ընկալումները և պահանջմունքները, հնարավորությունների և կարողությունների: Ներքին կոնֆլիկտները կարող են գիտակցվել և չգիտակցվել: Ներքին կոնֆլիկտները հարթելը ավելի հաճախ մասնագիտական միջամտություն են պահանջում, քանի որ այս կոնֆլիկտները հաճախ գիտակցված չեն: Միջանձնային կոնֆլիկտներն ավելի հեշտ է լուծել, սակայն ավելի շատ լարվածության առիթներ են ստեղծում:

Կոնֆլիկտների լուծման համար շատ կարևոր է վերլուծել դիմացի մարդու կամ առհասարակ մարդկանց վարքի պատճառները: Սովորաբար կոնֆլիկտի վիճակում գտնվող մարդիկ կարծում են, որ կոնֆլիկտի մյուս կողմում գտնվող մարդը ցանկանում է իրենց վնասել: Սակայն մեծ հաշվով մարդիկ վարվում են այս կամ այն կերպ միայն իրենց ներքին մղումներից և իրենց սեփական խնդիրները լուծելու համար: Այսինքն՝ իրենց վարքը հիմնականում պայմանավորված է իրենց վախերով, անհանգստություններով, անլիարժեքության զգացմամբ և այլն: Կոնֆլիկտային իրավիճակներում շատ օգտակար է ռեալացնել սեփական ակնկալիքները: Երբ մենք զգալիորեն պակասեցնում ենք մեր ակնկալիքները, բնականաբար կոնֆլիկտի առիթը նույնպես նվազում է: Շատ կարևոր է վերլուծել մեր ակնկալիքների իրատեսականությունը: Կոնֆլիկտները լուծելուն շատ է օգնում այն գաղափարը, որ ճշմարտությունը տարբեր է: Այս իրավիճակին համապատասխան մի ասույթ կա. «Այս աշխարհում երեք ճշմարտություն կա՝ իմ ճշմարտությունը, քո ճշմարտությունը և ճշմարտությունը»: Այս գիտակցումն օգնում է կոնֆլիկտային իրավիճակներում լինել ավելի հանդուրժող և ճկուն:

Հայոց Լեզու

Ձ-Ծ-Ց ուղղագրություն.

Բաց թողած տեղերում լրացրու Ձ,Ծ,Ց.

ա/ ալեկոծություն, ածխագործ, ակաղձուն (լեփ-լեցուն), ամբարձիչ, այտուցվել, անձավ (քարայր), անցավ (առանց ցավի), անձեռոցիկ, առաձգական, առանցք, առեղծէված, առկայծել, արվարձան, արտառոց, արցունք, բազմափորձ, բարյացակամ, բարձել, բարձրախոս, բարձրահասակ, գեղձ, գլուխգործոց, գլուխկոնծի, գծուծ(մանրախնդիր), դարձյալ, դարձնել, դարձվածք, դեղձենի, դերձակ, դյուցազն, խեցեղեն, կաթնահունց, կաթվածահար, կառուցվածք:

բ/ հանդերձարան, մրցավար, ածխաթթու, ասացվածք, արձագանք, արձակագիր, արձակուրդ, բարձիթողի, դեղձանիկ, դողէրոցք, զեղծարար, ընդարձակ, ընթացք, ընթերցել, թախանձել, թախծադեմ, թյուրիմացություն, թրծել, լայնարձակ, լացակումած, լացուկոծ, լիցք, լծկան, լռակյաց, լվացք, լուցկի, խոտհունձ, կազմվածք, կայծկլտալ, կառամատույց, կատարածու, փորձություն, անձկալի, բարձրանիստ, թախծել, ծածկել, կեղծամ, կեցվածք, կցկտուր, կցմցել:

գ/ Հանդիպակաց, հանգուցյալ, հայացք, հանկարծ, հոծ, ձյունածածկ, ձվածեղ, մազապուրծ, մրցունակ, վարձավճար, փորձառու, անբիծ, անդամալույծ, անեծք, անեղծ, բարձունք, բացարձակ, բռունցք, բոցկլտալ, թխվածք, խցանահան, խցկել, խուրձ, ծածկագիր, ծածկոց, ծոծրակ, հարձակում, հեծկլտալ, հարցուփորձ:

դ/ մղձավանջ, մտածմունք, մտացածին (հորինած), մրցակից, նայվածք, շինծու (կեղծ), ոսկեզօծ, ործկալ, վարձահատույց, փորձանոթ, ակնածանք, աղցան, լուսարձակ, հերարձակ, հինավուրց, հնձել, հնոց, պախուրց (սանձ), ջրահեղձ, սանձարձակ, հեղձուցիչ, վեհապանծ, վերամբարձ, տողադարձ, տրցակ, ցնցոտի, ուրց, փղձկալ, փորձանք, քաղց, քաղցրահնչուն, քաղցրավենիք, քարածածկ, օձիք:

Հայոց Լեզու

Դ-Տ-Թ-ի ուղղագրություն.

  • Բաց թողած տեղերում լրացրու Դ,Տ,Թ.

ա/ Ալվարդ, ականակիտ, ակնթարթ, աղոտ, աճուրդ, այգեկութ, այդ (դա), այտ (թուշ), արդյոք, արդուզարդ, արտահերթ, արտառոց, արտասուք, բրդոտ, բրթել (հրել),  բրդել (հացը մանրացնել),  գաղթ,  գաղտնապահ,  հարթուկ, արդուկ,  աղոթք, գաղտնիք, գդալ (սպասք), գթալ (խղճալ), կարդալ, կարթ, կոկորդիլոս, կորնթարդ, հաղորդում, հայթայթել, հանդարտ, հաջորդել, հաշմանդամ, փութկոտ, քաջորդի, օդանցք:

բ/ այդտեղ, այտոսկր, անդադար, անթացուպ, անհաղորդ, անձեռակերտ, բազմանդամ, Բաղդադ,բանտարկել, բաղդատել, բարդություն, բիրտ, գաղտնախորհուրդ, կրտսեր, խրճիթ, միլիարդ, գեղարդ, գիրթ (կտրուկ), գրտնակել, գունազարդ, դրդապատճառ, դիմահարդար, երթուղի, երդիկ, երդմնազանց, զարդասեղան, թպրտալ, թրթուր, շողոքորթ, շորթել, շվայտ:

գ/ Զվարթնոց, ընդարմանալ, ընդհանուր, ընթանալ, թախտ, թակարդ, թաղանթ, թատերական, թղթակից, ժողովուրդ, լաջվարդ, լյարդ, որդի, սպրդել, սրընթաց, վաթսուն, օթևան, վաղորդյան, այդօրինակ, բերդաքաղաք, գաղթական, եղբորորդի, երիզորդ, ճկույթ, մթնոլորտ, շփոթվել, շքերթ, որդ(ճիճու), որթ (խաղողի թուփ), սփրթնել, վարդաստան, փտել (նեխել), փթթել (ծաղկել),  օթոց, օրիորդ, օդապարիկ:

դ/ արթնանալ, երդվյալ, լողորդ, լուրթ, խաթարել, խաղաթուղթ, խայթել, խայտալ, խայտաբղետ, խառնուրդ, խախուտ, խառնաշփոթ, խարտյաշ, խեղդամահ, խենթանալ, խլուրդ, խորանարդ, խրտնել, խրտվիլակ, ծաղկազարդ, կաթողիկոս, հարթավայր:

ե/ անութ, անօթևան, առաջնորդ, երթևեկություն, զարդանախշ, զարթուցիչ, զարտուղի, զինադադար, թփուտ, խեղդուկ, պայթյուն, պայտար, անդամալույծ, զվարթ, ընդամենը, խորդուբորդ, խորթություն, խորհուրդ, հավկիթ, հարդարել, հարթություն, հերթագրում, ճտքավոր, մաթեմատիկա, մերթընդմերթ:

զ/ այտուցվել, սայթաքել, անգութ, անձրևորդ, անօդ, անոթ (սրվակ), անջրդի, արդարացի, զարդատուփ, խորտկարան, խրճիթ, հարթաքանդակ, հեծանվորդ, հերթապահ, հնոտի, հորդահոս, անօդ, հրացայտ, հուռթի (բերրի), հօդս ցնդել, ձկնկիթ, ճամփորդ, ճառագայթ, ճարմանդ (կոճակ), մշտարթուն, մորթել, ներգաղթ, որսորդ, չվերթ, նյարդ:

է/ արթուն, արձակուրդ, արտագաղթ, մարդախույս, միջնորդ, չորրորդ, պարապուրդ, պոռթկալ, պարթև, պորտաբույծ, ջարդուխուրդ, սաղավարտ, սաղարթ, սարահարթ, սեթևեթել, վաղորդայն, վառոդ, անդրադառնալ, անհեթեթ, զարդ, ճմռթել, մորթի, վիթխարի, վտարանդի, վրդովել, փարթամ, գաղտնի, երդվել, զարթոնք, կաթսա, կենդանի, մարդկային, շանթարգել, որդատունկ, վարդապետ, փտախտ, քրտնաջան: