Քիմիա 8

Նատրիում|Na


Նատրիումը քիմիական տարր է, նրա քիմիական բանաձևը  Na-ն է , 3-րդ պարբերության 1-ին խմբի տար է, կարգահամարը՝ 11 է, ատոմային զանգվածը՝ 22,98977։ Բնական նատրիումը բաղկացած է միայն 23Na կայուն իզոտոպից։ Նատրիումը արծաթա-սպիտակավուն, ալկալիական մետաղ է։

Բնության մեջ տարածված տարր է: Ազատ վիճակում բնաության մեջ չի հանդիպում: Եգիպտոսում սոդան բնության մեջ հանդիպում է սոդայի լճերի ջրերում։ Բնական սոդան հին եգիպտացիները օգտագործել են զմռսելու, կտավների սպիտակեցման համար, խոհանոցում սննդի մեջ, ինչպես նաև ներկերի պատրաստման համար։
«Na» հապավումը և natrium բառը առաջին անգամ օգտագործել են ակադեմիկոսները, հիմնադիրը՝ շվեդ բժիշկ Հակոբոս Բերցելիուս Հետագայում տարրը անվանեցին նաև սոդա անվանումը գալիս է արաբական suda բառից, որը նշանակում է «գլխացավ», քանի որ այդ ժամանակ սոդան օգտագործում էին որպես դեղ գլխացավի համար։

Նատրիումի գլխավոր միներալներն են՝ հալիտը, չիլիական բորակը, տենարդիտը, միրաբիլիտը, որոնք նատրիումի և նրա միացությունների ստացման հիմնական աղբյուրն են։ Արդյունաբերության մեջ նատրիումը ստանում են միջնորմավոր էլեկտրոլիզարարներում՝ կերակրի աղի հալույթի էլեկտրոլիզով, որի հալման ջերմաստիճանն իջեցնելու, էներգիայի ծախսը փոքրացնելու և նատրիումի գոլորշիացումը կանխելու նպատակով ավելացնում են KCl, CaCl2, NaF և այլն։ Որպես կաթոդ
օգտագործում են պղինձ կամ երկաթ, որպես անոդ՝ գրաֆիտ, որը չի փոխազդում անջատվող քլորի հետ։

Նատրիումի բիկարբոնատը առավել հայտնի է իր ընդհանուր անունով ՝ խմորի սոդա 3:Նատրիումի բիկարբոնատը նաև կոչվում է սոդայի կամ սոդայի մածխաթթվային կարբոնատ:

Leave a comment