Հասարակագիտություն

Հանդուրժողականություն

Պատասխանել հարցերին`

  • Ձեր կյանքում լինու՞մ են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ներքուստ չեք հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում եք:

    Այո լինում են և շատ հաճախ: Ես փորցում եմ խուսափեմ այդ իրավիճակից
  • Ինչ կլինի, եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականության մթնոլորտ:

    Կարծում եմ բոլորը իրենց կարծիքը կասեն նույնիսկ այն որը կարող է նեղացնել մարդուն և այդպես բոլորը իրար մասին ճիշտը կասեն հետևաբար բոլորը կկռվեն:
  • Ինչու՞ է հանդուրժողականությունը կարևոր ժողովրդավարական հասարակությունում:

    Որպիսի չլինի այն ինչ ես գրեցի նախորդ հարցի պատասխանում:
Հասարակագիտություն

Ուկրաինական Հեղափոխություն

Կիևում անցկացվող հակակառավարական ցույցերի ժամանակ 2014 թվականի փետրվարի 18-ին, երբ բողոքի ակցիայի մասնակիցներն ու ոստիկանները բախվեցին, առնվազն 82 մարդ սպանվեց առաջիկա մի քանի օրերի ընթացքում, այդ թվում`13 ոստիկան, վիրավորվել է ավելի քան 1100 մարդ: Շուրջ 20 հազար մասնակիցներ հանդես են եկել ի պաշտպանություն 2004 թվականի Ուկրաինայի Սահմանադրության վերականգնման, որը չեղյալ է հայտարարվել Ուկրաինայի Սահմանադրական դատարանի կողմից 2010 թվականին Յանուկովիչի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո։ Փետրվարի 19-ին իշխանությունները Կիևում ստեղծեցին ոստիկանության անցակետեր, հասարակական տրանսպորտի սահմանափակումներ և դպրոցները փակվեցին, երկրում հայտարարված էր արտակարգ դրություն: Փետրվարի 20-ին ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոն հայտարարեց, որ ստորագրել է հրամանագիր, որը թույլ է տալիս ցուցարարների դեմ կենդանի զինամթերքի օգտագործումը։ Կիևի կենտրոնում տեղի է ունեցել ամենասարսափելի բռնություններ, իսկ 48 ժամվա ընթացքում բախումների զոհերի թիվը հասել է 77-ի։ Դրան ի պատասխան՝ Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակը հաջորդ օրը հայտարարել է, որ ինքը ստորագրել է խորհրդարանական հրամանագիր, որը դատապարտում է ուժի կիրառումը և կոչ է անում բոլոր հաստատություններին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները ցուցարարների դեմ։

Հասարակագիտություն

 Հավսարություն

Իմ կարծիքով բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, բայց իր պարտականությունները պահպանելով օրինակ՝ ուսուցիչը լինի ուսուցիչ աշակերտը աշակերտ։ Բոլորը անկախ տարիքից, սեռից, մարմնի գույնից, և այն․․ իրար հավասար են։ Մեր հասարակությունը բոլորին համեմատում է և դնում բարձր և ցածր և դա սխալ է։ Հավասարությունը պետք է լինի կարծիքով կիսվելու ժամանակ, մարդ պետք է իրավունք ունենա իր կարծիքը հայտնելու անկախ ամեն ինչից և մնացած բոլորը պետք է այն հարգեն (բայց եթե իհարկ է կարծիքը չափերից դուրս չի գալիս)

Հասարակագիտություն

Կոռուպցիա

Կոռուպցիան արարք է, որը կատարում է իշխանությամբ օժտված անձը անձնական օգուտի ստացման նպատակով: : Պետական ծառայողները կամ պաշտոնատար անձինք պարտավոր են պատշաճ կերպով կատարել իրենց պարտականությունները, օրենքները, պահպանել բարոյաէթիկական կարգապահությունը:Հասարակության, մարդու համար կարևոր է առողջ, կայուն պետական ապարատը, ինչն իր հերթին կախված է պետական ծառայողների ազնվությունից, իրենց գործի համար պատասխանատվության զգացումից:Կոռուպցիայի սուբյեկտը միշտ հանրային իշխանության ծառայող է կամ նրան հավասարեցված անձ, որին վստահվել է պաշտոն հանրային խնդիրներ լուծելու համար: Օրինակ՝ մենք ուզում ենք բացել մեր սեփական գործը: Դրա համար անհրաժեշտ է, որ մենք գրանցվենք համապատասխան մարմնում որպես անհատ ձեռնարկատեր: Գրանցում իրականացնող սուբյեկտը պետական պաշտոնյան է, որին օրենքով վստահված է այդ որոշումը կայացնելու իրավազորությունը:

Հասարակագիտություն

Կոնֆլիկտ,հակամարտություն և համագործակցություն

1․Որո՞նք են կոնֆլիկտի պատճառները

Մարդկանց կարիքների բախումը, փողը, երկու կողմերի հակադիր կարծիքները:

2․Ինչպե՞ս եք դրսևորում կոնֆլիկտային իրավիճակներում

Սովորաբար երբ կոնֆլիկտ է տեղի ունենում ես այն արագ վերջացնում եմ ասելով իմ կարծիքը և լսելով դիմացինինը:

3․Ինչպիսի՞ն կլիներ մեր հասարակությունը եթե կոնֆլիկտներ չլիներ

Բոլորը ուղղակի միանման կլինեին, նույն շորերով, նույն մտածելակերպով, նույն դեմքով, կլիներ միայն միքանի ուտելիք, և այլն: Այսինքն չեր լինի՝պատերազմներ, տարբեր երկրներ, հավատքներ ամենինչ կլիներ միհատ և միանման, ի վերջո անհետաքրքիր կյանք, ոչ մի նոր բան, ուղղակի անվերջ առօրյա:

4․Որո՞նք են համագործակցության առավելությունները

Դրա շնորհիվ մարդիկ բանակցում են միմյանց հետ և կարողանում են հասնել իրենց նպատակներին։

5․Կարո՞ղ ենք ասել, որ չհամագործակցող մարդը վատ մարդ է

Ոչ, եթե մարդը չի կարող համագործակցել ուրիշների հետ, չի կարելի նրան մեղադրել կամ վատ մարդ համարել, բայց եթե նա լավ ապագա է ուզում, կարծում եմ՝ արժե սկսել մարդկանց հետ համագործակցել։

6․Մարդկային բնավորության ո՞ր գծերն են նպաստում կոնֆլիկտի առաջացմանը

Կարծում եմ ագրեսիվ մարդիկ ավելի հաճախ են կոնֆլիկտերի մեջ հայտնվում քան մյուսները։

7․Արդյո՞ք ճիշտ է մարդուն ստիպել, որ համագործակցի

Ոչ, դա մարդու որոշումն է, բայց դուք կարող եք բացատրել նրան, թե ինչու է ձեռնտու կամ օգտակար որևէ մեկի հետ համագործակցելը, և պարզել, թե ինչու նա չի ցանկանում, բայց եթե միևնույն է նա դեմ է, մի ստիպե նրան:

8․Արդյո՞ք միշտ ճիշտ է համագործակցելը

Կարծում եմ այո, եթե վստահ եք, որ այս համագործակցությունը ձեզ ոչ մի կերպ չի վնասի, այլ ընդհակառակը ձեզ օգուտ կտա, ապա կարծում եմ, որ շատ դեպքերում ցանկալի է և նույնիսկ անհրաժեշտ է։

9․<<Մի փչացած խնձորը կարող է փչացնել մի ամբողջ դույլ>>․ Արդյո՞ք այս արտահայտությունը կապ ունի համագործակցության հետ

Չեմ կարծում, ինձ թվում է խոսքը ավելի շատ գնում է ընկերության կամ գործի մասին:

Հասարակագիտություն

Թրաֆիքինգ

Մարդկանց շահագործումը տարբեր բաների համար, անվճար վճարումների կամ շահերի հասնելու նպատակով:Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից2000թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Հայաստանը, ինչպես աշխարհի ցանկացած երկիր, ապահովագրված չէ թրաֆիքինգից: Սա  անդրազգային կազմակերպված հանցավորության ձև է: Ամեն տարի հազարավոր մարդիկ են դառնում թրաֆիքինգի զոհ թե՛ սեփական երկրում, թե՛ երկրի սահմաններից դուրս: Հայաստանում թերեւս վիճակագրությունը նույնն է. զոհերի շարքում կանանց թիվն ավելի մեծ է: 

Հասարակագիտություն

Ընկերություն

Ձեր կարծիքով կարելի՞ է օգուտի վրա հիմնված ընկերությունը համարել իրական ընկերություն։

Ոչ, դա արդեն ընկերություն չե դա մանիպուլյացիայիա է և ամենայն հավանականությամբ այդ մարդը իր ուզածը ստանալուց հետո կդադարի ընկերությունը։

Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ երեխաներն արագ են փոխում իրենց ընկերներին, ինչո՞ւ։

Ինձ թվում է ամեն երեխա տարբեր է, և նա է որոշում ընկերներին փոխել հարկավոր է թե ոչ:

Զրուցեք Ձեր տատիկների, պապիկների կամ տարեց ազգականների հետ և դուրս գրեք նմանություններ և տարբերություններ Ձեր և իրենց մանկության միջև։

Արդյո՞ք մենք պատասխանատու ենք մեր ընկերների արարքների համար։ Ինչո՞ւ։

Ոչ, եթե ընկերներ ենք դա չի նշանակում որ պետք է պատասխան տաս իր արարքների համար, օրինակ եթե նա կատարի հանցագործության դու՞ պետք է նստես բանտ:

Արդյո՞ք մենք պարտավոր ենք հետ պահել մեր ընկերներին սխալ արարքներից։ Ինչո՞ւ։

Դե այսպես ասեմ, մենք միշտ պարտավոր չենք անել դա վերջի վերջը նա էլ պետք է սովորի, բայց որ նրա հետ ինչ-որ բան պատահի, պետք է պահենք հետ այն արարքներից որոնք նրան ցավ կպատճառեն:

Հասարակագիտություն

Մարդու պահանջմունքները

Ինձ թվում է գրեթե յուրաքանչյուր նորմալ, հասուն մարդ ուզում է՝
1.Առողջություն և կյանքի պահպանում
2.Սնունդ
3.Քուն
4.Դրամ և իրեր որոնք կարելի է ձեռք բերել դրամով
5.Սեփական երեխաների բարեկեցություն
Իրոք գոն է մեկը այս ամենից յուրաքանչյուր մարդ պահանջումէ կյանքից, բայց ոչ միշտ ստանում ուզածը: Մարդը պետք է հասնի ուզածին իր ուժերով բայց, ոչ բոլորնեն դա անում: Շատերը ուղակի բողոքում են որ չունեն բայց նույնիսկ չեն վեր կենում տեղից, շատերը ամբողջ օրը տանջվում են բայց ուզածը չեն ստանում, շատերը ոչինչ չեն անում բայց ամենինչ ստանում են ու ինձ թվում է բոլորից ամենաճիշտը և ամենաարդարը ՝ երբ մարդը ամենինչին հասնում է իր ուժերով: Մարդիկ իրենց կյանքի կեսսը պահանջում են ու միայն պահանջում բայց բոլորը չեն որ գոն է ինչ որ բան անում են դրա համար:

Հասարակագիտություն · Uncategorized

Մարդ և Բնություն

Մարդը առանց բնություն չի կարող գոյատևել և նա դա հասկանալով աղտոտում ու փչացնում է այն: Բնությունը մարդուն տալիս է ամենինչ օդ, ուտելիք, ռեսուռսներ և այլն.., բայց ինչու մարդը չի տալիս ոչ մի օգուտ բնությա՞նը: Հիմա շատ բնապահպաններ փորձում են այնպես անել որ մարդիկ դադարեն աղտոտել մեր երկիրը բայց ինչպես տեսնում ենք երկրի վիճակից ոչինչ չի ստացվում: Հիմա ամեն ճիշտ քայլը կարող էմի փոքր օգոտ տալ բնությանը: Օրինակ եթե քայլելուց գետնի աղբըվերցնենք կամ պլաստիկը առանձնացնենք ընդանուր աղբից: Ինձ թվում է որ միակ ձևը մարդկանց համոզել չաղտոտելը դա տուգանել ամեն գետնին թափված աղբի համաար: Մի պարզ օրինակ ինչը կոգնի համ մեզ համ բնությանը ֆաբրիկաների քչացումը: Ինչով կոգնի դա մե՞զ, թող քչանան չիպս, դիռակ և այլ այդպիսի ուտելիքների ֆաբրիկաները, որ համ մենք չուտեք առողջ լինենք ավելի, համ բնությունը չաղտոտվի:

Հասարակագիտություն

Մարդ և հասարակություն

Մարդն ունի զարմանահրաշ հատկություն՝ մտածելու, ճանաչելու ունակություն և ինքնագիտակցույուն։ Երկիր մոլորակի վրա մարդը միակ կենդանին է բաց ծրագրով։ Գազանների միջավայրում ծնվելիս կդառնա գազան, մարդկանց միջավայրում՝ բանական էակ։ Այդ հատկությունը նրա մոտ կարող է զարգանալ ու դրսևորվել միայն համապատասխան հասարակական միջավայրում։ Մարդը նշաններ ստեղծող ու դրանցով առաջնորդվող կենդանի է։ Նա միակ արարածն է եղել, որ որսից առաջ պարտադիր կատարել է որոշակի ծիսակատարություններ։ Բարձրակարգ մյուս կենդանիներից մարդը տարբերվում է նաև իր անելիքը նախապես ծրագրելու և այն իկատար ածելու հմտությամբ։ Մարդիկ ապրում են համատեղ՝ իրենց ազգին, ժողովրդին մշակույթի և քաղաքական համակարգի ոլորտում, բայց բոլորն էլ տարբերվում են միմյանցից։ Անգամ ընտանիքում են երեխաները տարբերվում իրարից։ Դա պայմանավորված է գենոտիպում ամրակայված խառնվածքով, բնավորության գծերով, ընկալունակությամբ, հոգեկան հերտվածքով։ Մարդու վրա ուրույն ազդեցություն է թողնում մանկության փորձը։ Մայրական սիրո, գուրգուրանք ստացած և դրանից զրկված անձանց վստահությունը, հմտությունը, ցանկացածին ձգտելու և դրան հասնելու համոզվածությունը նույնը չեն կարող լինել։ Ամեն մարդ ունի մի քանի դեմք։ Նա իր ընտանիքում, ուրիշների միջավայրում, պաշտոնական անձանց հետ շփվելիս միատեսակ վարքագիծ չի դրսևորի, սակայն ոչ բոլոր դեպքերում։ 3-4 տարեկան հասակում երեխայի մոտ ձևավորվում է սեփական եսի ըմբռնում, որը բոլոր իրավիճակներում միատեսակ չի դրսևորվում։ Ընտանիքում, հասարակական միջավայրում, կրթական, մշակույթի օջախներում երևում է նրա եսի այսբերգի միայն գագաթը, իսկ ձգտումների, ցանկությունների, երազանքների աշխարհը խորասուզված է նրա հոգու օվկիանում։ 

Մարդու հոգեկան դասակարգումը

Առանձնացրել է մարդու խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ, մելանխոլիկ խառնվածքները։

Խոլերիկը ներվային, շուտ բռնկվող ամենինչի նկատմամբ սուր ապրումներ դրսևորող մարդն է։

Մելանխոլիկը միշտ տխուր է մռայլ։ Նրան թվում է, թե բոլորն իր նկատմամբ անարդարացի են վարվում։

Ֆլեգմատիկն ինքնափոփ է, իր շրջապատի նկատմամբ անտարբեր։

Սանգվինիկը հոգեպես հավասարակշռված անձ է։ Նրա մոտ թախիծը և ուրախությունը գրեթե հավասարակշռված են։

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ:

Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից: